Տոնի Կրոս. «Ինձ համար նման ֆուտբոլիստը ավելի կարևոր է, քան Լամին Յամալը, Ռաֆինյան կամ Լևանդովսկին»

«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը համեմատել է «Բարսելոնայի» չորս խաղացողների՝ Պեդրիին, Լամինե Յամալին, Ռաֆինյային և Ռոբերտ Լևանդովսկուն։

«Ինձ համար Պեդրիի նման ֆուտբոլիստը ավելի կարևոր է, քան Լամին Յամալը, Ռաֆինյան կամ Լևանդովսկին։ Նրանք կարող են որոշել խաղերի արդյունքները, Պեդրին այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է իր դիրքում։

Նա այն խաղացողն է, որին դուք կկարոտեք, երբ նա չխաղա։ Նա պարզապես գոլեր չի խփում կամ գոլային փոխանցումներ չի կատարում, նա նոր գաղափարներ է հորինում», – Կրոսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ 34 տուրից հետո «Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։

Այս մրցաշրջանում 22-ամյա Պեդրին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 խաղ, խփել չորս գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։