«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի՝ «Ոսկե գնդակ» նվաճելու հնարավորության մասին։
«Չեմ կարծում, որ հիմա կա որևէ խաղացող, որին խաղադաշտում ավելի հետաքրքիր կլինի հետևել, քան Յամալին։ Նա ապագայում կարող է անհավանական նվաճումների հասնել», – ասել է Ռիո Ֆերդինանդն իր փոդքասթում։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։