«Ռեալ Մադրիդը» խնդրանքով դիմել է «Լիվերպուլին»

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է, որ «Լիվերպուլը» բաց թողնի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին մինչև նրա պայմանագրի ժամկետի ավարտը, հաղորդում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա պայմանավորված է մադրիդյան թիմի մասնակցությամբ ակումբային աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը:

Նշենք, որ 26-ամյա անգլիացու պայմանագիրը մերսիսայդցիների հետ լրանում է հունիսի 30-ին:

Մայիսի 5-ին 26-ամյա անգլիացին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։