Ավելի շատ մանրամասներ են հայտնի դարձել «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ «Ռեալը» անգլիացի պաշտպանին կվճարի լրացուցիչ բոնուս, որը կարող է կազմել 20 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին անգլիական ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անվճար կհեռանա թիմից։ Պաշտպանի ներկայիս պայմանագիրը լրանում է մրցաշրջանի ավարտին։