«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան կարող է լքել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հունվարի սկզբին ավստրիացին վերականգնվեց ծանր վնասվածքից, որի պատճառով բացակայել էր մեկ տարուց ավելի։ Խաղադաշտ վերադառնալուց հետո ֆուտբոլիստը հասցրել է ևս մի քանի վնասվածք ստանալ։
Estadio Deportivo-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» որոշել է այս ամռանը բաժանվել Ալաբայից՝ նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
Այս մրցաշրջանում Դավիդ Ալաբան «Ռեալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ 32-ամյա կենտրոնական պաշտպանի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։