ՊՍԺ-ն որոշում է կայացրել Մարկինյոսի վերաբերյալ

ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը կարող է լքել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Լրագրող Սաշա Տավոլիերիի խոսքով՝ ֆրանսիական գրանդը պատրաստ է վաճառել Մարկինյոսին 40 միլիոն եվրոյով։

Բրազիլացի պաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։

Ընդհանուր առմամբ, Մարկինյոսը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 481 խաղ, որոնցում խփել է 40 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։