Միկել Արտետան մերժել է ՊՍԺ-ին

2023 թվականի ամռանը Քրիստոֆ Գալտիեի հետ բաժանվելուց հետո ՊՍԺ-ն դիտարկում էր Միկել Արտետային գլխավոր մարզչի պաշտոնի համար։ Այս մասին հաղորդում է Goal.com կայքը։

Արտետան «Արսենալի» կարճ ցուցակում էր և նրան աջակցում էին ՊՍԺ-ի որոշ պաշտոնյաներ։ Սակայն, նախնական քննարկումներից հետո Արտետան մերժեց ՊՍԺ-ին ։ Ի վերջո, փարիզյան ակումբը ընտրեց Լուիս Էնրիկեին, որի հետ նրանք հիմա շատ երջանիկ են։

Հարկ է նշել, որ 2001-2002 թվականներին Միկել Արտետան վարձավճարով խաղացել է ՊՍԺ-ում։ Չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, ՊՍԺ-ն և Արսենալը կանցկացնեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը։