Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ «Միլանը» թիմի ֆրանսիացի դարպասապահ Մայք Մանյանին առաջարկել է նոր պայմանագիր՝ մեկ մրցաշրջանի համար 4.5 միլիոն եվրո աշխատավարձով։ Սա զգալիորեն պակաս է, քան դարպասապահը ակնկալում էր։ 29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում էր տարեկան ստանալ 7 միլիոն եվրո աշխատավարձ։
Այս ֆոնին, Պրեմիեր Լիգայի և Բունդեսլիգայի ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում դարպասապահի նկատմամբ։ Ֆրանսիացու գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Այս մրցաշրջանում ֆրանսիացին «Միլանի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, որոնցում բաց է թողել 53 գոլ։