«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է կամերունցի դարպասապահ Անդրե Օնանային փոխարինող փնտրել:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ձեռքբերման հաջորդ թեկնածուն Սերբիայի ազգային հավաքականի և «Տորինո» ակումբի խաղացող Վանյա Միլինկովիչ-Սավիչն է։ Կողմերի միջև առաջին բանակցություններն արդեն տեղի են ունեցել։
Այս մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 խաղ և բաց է թողել 39 գոլ։ Նա իր կազմում անցկացրել է 11 խաղ՝ առանց գոլ բաց թողնելու։ Transfermarkt պորտալը 28-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։