«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Տորինոյի» և Սերբիայի հավաքականի 28-ամյա դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչի նկատմամբ։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիները դարպասապահին ներառել են այս դիրքի համար նախատեսված թեկնածուների ցանկում։ Կողմերի միջև առաջին շփումներն արդեն տեղի են ունեցել։
Նշենք, որ Միլինկովիչ-Սավիչը նախկինում հանդես եկել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Սերբ դարպասապահը միացել է «Կարմիր սատանաներին» 2014 թվականին և լքել ակումբը 2016 թվականին։
Այս մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 խաղ, որոնցից 11-ում դարպասը պահել է անառիկ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։