«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին շուտով կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը և մադրիդյան ակումբը բանավոր համաձայնության են եկել համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Նշվում է, որ Անչելոտտիի «Ռեալ Մադրիդից» հեռանալու մասին կարող է հայտարարվել հաջորդ «Էլ-Կլասիկոյից» հետո։ Կիրակի՝ մայիսի 11-ին, «Լոս Բլանկոսը» Լա Լիգայի 35-րդ տուրում կմրցի «Բարսելոնայի» հետ։
34 խաղից հետո «Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 75 միավորով երկրորդ տեղում է։ Կատալոնական «Բարսելոնան» գլխավորում է մրցաշրջանի աղյուսակը։