«Ինտերի» պաշտպան Բենջամեն Պավարը բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարող է ընդգրկվել մեկնարկային կազմում։
Սակայն, ըստ աղբյուրի, պաշտպանը երկուշաբթի օրը ընդհատել է մարզումը՝ կոճի հատվածում ցավերի պատճառով։ Նա չի մասնակցի «Բարսելոնայի» դեմ խաղին։
Հիշեցնենք, որ Պավարը վնասվածք էր ստացել ապրիլի 27-ին «Ռոմայի» դեմ խաղում և չէր հասցրել վերականգնվել «Բարսելոնայի» դեմ առաջին խաղին մասնակցելու համար։
«Ինտեր» – «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղն ավարտվել էր 3-3 հաշվով։