«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ինտերի» դեմ պատասխան խաղի վերաբերյալ իր սպասումներով։
«Երբ մենք սկսեցինք մրցաշրջանը, ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչի կհասնենք։ Մենք ուզում ենք վայելել խաղը, և ուզում ենք, որ երկրպագուները նույնպես վայելեն այն։
Այս մրցաշրջանում մենք արդեն երկու տիտղոս ենք նվաճել։ Բոլոր խաղացողները առաջընթաց են ապրել։ Մենք հիմա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում ենք, և պետք է վայելենք այս պահը, վայելենք միմյանց հետ խաղալը և բոլորին ցույց տանք, թե որքան լավն ենք։
Վնասվածքների առումով ոչինչ չենք կարող փոխել։ Ես, իհարկե, գոհ չեմ դրանից, բայց մենք ոչինչ չենք կարող շտկել։ Մենք ունենք խաղացողներ, ովքեր կարող են խաղալ այս դիրքերում։ Ալեխանդրո Բալդեն և Ժյուլ Կունդեն կարևոր են մեզ համար, բայց մենք ունենք Ժերար Մարտինին, Հեկտոր Ֆորտին և Ռոնալդ Արաուխոյին, որոնցից յուրաքանչյուրը կարող է խաղալ այնտեղ», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտեր» – «Բարսելոնա» խաղը կկայանա մայիսի 6-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։