«Միլանի» և «Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է «Բարսելոնայի» գլխավոր աստղերից մեկի՝ Լամին Յամալի մասին։
«Մի՛ կարծեք, որ նա դուրս կգա ոտքերի դողով։ Այս տղան այնպիսին չէ, որ ծնկները թուլանան։ Նա արդեն ցույց է տվել. որքան բարձր է խաղը, այնքան բարձր է նրա մակարդակը։ Նա չեմպիոնի բնավորություն ունի», – «La Gazzetta dello Sport»-ին ասել է Կապելլոն։
Հիշենք, որ երեքշաբթի երեկոյան «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում կհյուրընկալվի «Ինտերին»։ Առաջին խաղում, որը տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ Կատալոնիայի մայրաքաղաքում ավարտվեց 3-3 հաշվով։