Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն իր դիտարկումներն ու խորհուրդներն է ներկայացրել այն մասին, թե ինչպես կարող է «Ինտերը» դիմակայել «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։
«Չնայած վնասվածքներին՝ կարծում եմ՝ Ինձագին պետք է ավելին պահանջի կիսապաշտպանությունից, հատկապես՝ Չալհանօղլուից։ Նա, Բարելան և Մխիթարյանը պետք է ցուցադրեն իրենց լավագույն որակները, գործեն ավելի արագ և համարձակ, հակառակ դեպքում գնդակը կհայտնվի «Բարսելոնայի» մոտ։
Հուսով եմ, որ եթե խաղը հավասարակշռված լինի, «Ինտերը» չի փակվի այնպես, ինչպես «Բավարիայի» դեմ հանդիպման վերջին 20 րոպեներին, քանի որ Յամալի նման խաղացողի դեմ դա ինքնասպանություն կլինի»,- ասել է Կապելլոն։