Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Անգլիա

Հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է լքել «Յուվենտուսը» այս ամռանը։ Թուրինյան ակումբը պատրաստ է քննարկել 25-ամյա սերբի համար հնչող առաջարկները։

Fichajes-ի տվյալներով՝ Վլահովիչը կարող է տեղափոխվել «Արսենալ»։ Սերբ հարձակվողի տրանսֆերը կարժենա 50-ից 60 միլիոն եվրո, և լոնդոնյան ակումբը հեշտությամբ կարող է իրեն թույլ տալ վճարել նման գումար՝ իր ֆինանսական կայունության շնորհիվ։

Պետք է ասել, որ «Արսենալը» նոր կենտրոնական հարձակվողի կարիք ունի։ Այս մրցաշրջանում «Արսենալը» խնդիրներ ունի հարձակման գծում, նույնիսկ նրանց կենտրոնական կիսապաշտպան Միկել Մերինոն ստիպված է եղել խաղալ այնտեղ։