«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է սպասվող խաղի մասին։
«Ես «Բարսելոնա» եմ եկել հաղթելու համար։ Մենք արդեն նվաճել ենք երկու տիտղոս, հիմա հնարավորություն ունենք նվաճելու ևս երկուսը։ Մեր թիմի բոլոր անդամները կիսում են մարզչի տեսլականը։ Ես պատկերացնում էի, որ մենք կհասնենք նման հաջողության։ Մենք վստահ ենք, միասնական և գիտենք, թե ինչպես ենք ուզում խաղալ», – Օլմոյի խոսքերը մեջբերում է Goal-ը։
«Ինտեր» – «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր Երևանի ժամանակով 23։00-ին։