Կազեմիրո․ «Մարդիկ տեսնում են խաղի միայն 90 րոպեն»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն պատմել է, թե ինչն է իրեն օգնել հաջողության հասնել ֆուտբոլում։ Շատ շուտով բրազիլացին կարող է նվաճել ևս մեկ գավաթ՝ Եվրոպա լիգայի գավաթը։

Հինգշաբթի օրը «Կարմիր սատանաները» կփորձեն պահպանել առաջին կիսաեզրափակիչ խաղում «Ատլետիկի» նկատմամբ ձեռք բերված առավելությունը (3-0):

«Ես շատ բան եմ հաղթել, բայց ես ավելին եմ ուզում։ Սա հաղթողի մտածելակերպն է։ Մարդիկ տեսնում են խաղի միայն 90 րոպեն, բայց ես միշտ ասում եմ. «Խաղերը արտացոլում են այն, ինչ դու անում ես օրեցօր։ Ես անընդհատ աշխատում եմ։ Անկախ նրանից՝ խաղում եմ, թե ոչ, գլխավորը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակն է», – Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում UtdDistrict-ը։