Բրունո Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ալ-Հիլալը» պատրաստվում է ամռանը պայմանագիր կնքել աստղի հետ։ Ակումբը չկարողացավ ձեռք բերել Մոհամեդ Սալահին. հարձակվողը որոշեց երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։

Այժմ «Ալ-Հիլալը» հետևում է կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին։ Վերջին օրերին մամուլը ակտիվորեն գրում է սաուդցիների հետաքրքրության մասին «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի նկատմամբ։

Daily Mail-ի թարմ հաղորդագրության համաձայն՝ «Ալ-Հիլալը» պատրաստ է Բրունո Ֆերնանդեշին վճարել հսկայական գումար՝ տարեկան մոտ 65 միլիոն ֆունտ ստեռլինգ։