Դանի Օլմո. «Մենք լիակատար վստահություն ունենք նրա նկատմամբ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կիսվել է իր կարծիքով կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մասին։

«Ֆլիկը շատ մոտ է թիմին։ Նա մեզ իր մտքերն է հայտնում և լիակատար վստահություն ունի յուրաքանչյուր խաղացողի նկատմամբ։ Մարզիչն ունի խաղի հստակ պատկերացում։

Թիմն այժմ լավ է հանդես գալիս, ուստի անհրաժեշտություն չկա որևէ բան փոխելու», – իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա մայիսին։