«Ռոմայի» հարձակվող Արտյոմ Դովբիկը կարող է լքել իտալական թիմը և վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը կարող է տեղափոխվել իր նախկին ակումբ՝ «Ժիրոնա»։ 27-ամյա հարձակվողը պատրաստ է դիտարկել այս տարբերակը, եթե թիմը մնա Լա Լիգայում։
Լա Լիգայում «Ժիրոնան» վաստակել է 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։
Ֆուտբոլիստը հռոմեական ակումբ է տեղափոխվել անցյալ տարվա օգոստոսին։ Ուկրաինացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի հունիսի վերջը։