«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել «Շտուտգարտի» կիսապաշտպան Անխելո Շտիլլերի հետ։
Այս մասին հայտնում է Stuttgarter-Nachrichten-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սլոտը գերմանացի կիսապաշտպանին ներառել է առաջնահերթ տրանսֆերների ցանկում։
Նշվում է, որ «Լիվերպուլի» մարզիչը հետաքրքրված է կիսապաշտպանի մարտավարական հասունությամբ և խաղը խորքից կազմակերպելու ունակությամբ։
«Լիվերպուլը» պատրաստ է այս տրանսֆերի համար վճարել 60 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 45 խաղի, խփել է չորս գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։