«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, թե ում է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Պելե. Նա է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը», – Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում Give Me Sport-ը։
Հիշեցնենք, որ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը 1986-ից 2013 թվականներին գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» և նվաճել Պրեմիեր լիգայի (13), Անգլիայի գավաթի (5) և Չեմպիոնների լիգայի (2) տիտղոս։