«Թոթենհեմն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է նոր մարզիչ ունենալ։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, «Թոթենհեմը» քննարկում է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավիի նշանակման հնարավորությունը։
«Բարսելոնայի» նախկին մարզիչը կարող է գլխավորել նաև «Ալ-Հիլալը»։ Սաուդյան ակումբն իր հերթին իսպանացի մասնագետին դիտարկում է որպես Ժորժե Ժեզուսի փոխարինող հաջորդ մրցաշրջանի համար։
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնայից» հեռացել է 2024 թվականի մայիսին։