«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան պատրաստ է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։
Ինչպես վաղուց հայտնի է, Լա Լիգայի գրանդը մտադիր է պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ. գործարքը կարող է տեղի ունենալ կամ այս ամռանը, կամ հաջորդ տարի։
Ըստ L’Equipe-ի՝ «Ռեալը» միակ ակումբն է, որի համար Սալիբան պատրաստ է բաժանվել «Արսենալից»։ 24-ամյա կենտրոնական պաշտպանը կարծում է, որ «Լոս Բլանկոսի» կազմում խաղալը իր կարիերայի ամենաբարձր կետն է։
Կողմերի միջև բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։ Հավանական տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո։ Ուիլյամ Սալիբայի գինը Transfermarkt-ում կազմում է 80 միլիոն եվրո։