Վենսան Կոմպանին նվաճեց իր առաջին գավաթը՝ չեմպիոնական տիտղոս «Բավարիայի» հետ։
Այսօր 39-ամյա բելգիացու գլխավորությամբ մյունխենյան թիմը դարձավ Բունդեսլիգայի հաղթող։ Կոմպանին «Բավարիայի» մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսին։
Նախկինում նա մարզել է բելգիական «Անդերլեխտը» (2020-22) և անգլիական «Բարնլին» (2022-24): Վերջինիս հետ նա 2023 թվականին հաղթեց Չեմպիոնշիփում և թիմը տարավ Պրեմիեր լիգա, սակայն մեկ տարի անց դուրս մնաց բարձրագույն դիվիզիոնից։
Բարձրագույն դիվիզիոնում, ներքին և միջազգային գավաթների մակարդակում սա «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպանի առաջին հաղթանակն է որպես մարզիչ։