Վահե Գևորգյան․ ««Նոայի» ֆուտբոլիստը մոտեցավ ինձ և հայհոյեց»

Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 29-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Վան» – «Նոա» հանդիպումը, որն ավարտվեց 2-2 հաշվով։

Խաղից հետո «Վանի» մարզիչ Վահե Գևորգյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է խաղի լարված մթնոլորտի մասին։

«Մրցակցի ֆուտբոլիստը մոտեցավ և հայհոյեց ինձ, ի՞նչ իրավունք ունի մրցակցի ֆոտբոլիստը մրցակցի մարզչին հայոհելու։ Այս ամենը գալիս է ամենաթողությունից․ մեր մարիչը պատասխանում է իրեն հայհոյողին՝ որակազրկում են, իսկ նման դեպքերում իրենց մարզչի կամ ֆուտբոլիստների դեմ ոչ մի պատիժ չի կիրառվում», – ասել է Վահե Գրիգորյանը։