«Բորնմութի» պաշտպանով թոփ ակումբներ են ակտիվորեն հետաքրքրված

«Բորնմութի» պաշտպան Դին Հեյսենը կարող է կարիերան շարունակել մեկ այլ ակումբում, հաղորդում է CaughtOffside-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Թոթենհեմը»։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ, խփել 3 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։