Ա Սերիայի խաղերը կարող են տեղափոխվել Իտալիայից դուրս

«Ինտերի» և «Միլանի» միջև հաջորդ մրցաշրջանի հանդիպումներից մեկը կարող է տեղի ունենալ Իտալիայից դուրս։

Այս պահին ակումբները սպասում են ՖԻՖԱ-ի թույլտվությանը՝ ներքին լիգայի հանդիպումներն արտասահմանում անցկացնելու համար, որից հետո Սերիա Ա-ն պատրաստ է սկսել քննարկել հանդիպումները երկրից դուրս տեղափոխելու հնարավորությունը, հաղորդում է Il Corriere della Sera-ն։

Սերիա Ա-ի ակումբները, հնարավոր է, մեկ հանդիպում անցկացնեն Ավստրալիայում։

Միլանյան դերբին այս պահին թվում է ամենաակնհայտ տարբերակներից մեկը, քանի որ «Սան Սիրոն» փակ կլինի հաջորդ տարվա հունվարի 10-ից մինչև փետրվարի 8-ը՝ քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ վերանորոգման աշխատանքների պատճառով։

Նշվում է, որ «Ինտերը» դեռևս լրջորեն չի քննարկում արտասահմանում խաղալու առաջարկը։