Ռուբեն Ամորիմն անդրադարձել է Մատիաս դե Լիգտի վնասվածքին

Կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 3-4 հաշվով պարտվեց «Բրենտֆորդին»։ Պաշտպան Մատիաս դե Լիգտը վնասվածքի պատճառով փոխարինվեց առաջին խաղակեսում։

Խաղից հետո «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը անդրադարձել է պաշտպանի վնասվածքին։

«Դե Լիգտի վնասվածքը․․․ Հուսով եմ՝ լուրջ բան չէ։ Մենք ռիսկի դիմեցինք, երբ հանգիստ տվեցինք Մագուայրին։ Շոուն պետք է փոխվեր, քանի որ մեզ խաղացողներ էին պետք հինգշաբթի օրվա համար», – ասել է Ամորիմը BBC Match of the Day-ին։

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը կանցկացնի «Ատլետիկի» դեմ հինգշաբթի՝ մայիսի 8-ին։ «Կարմիր սատանաները» առաջին խաղում հաղթել են Բիլբաոյում 3-0 հաշվով