«Ռեալ Մադրիդը» մեկ միլիոն եվրո կծախսի աստղային տրանսֆերի համար

«Ռեալ Մադրիդը» դեռևս հետաքրքրված է «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տեղափոխությամբ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը, սակայն մադրիդյան ակումբը հույս ունի Տրենտի հետ պայմանագիր կնքել մինչև Աշխարհի ակումբային առաջնությունը։

Այս տարբերակը հնարավոր է, քանի որ ՖԻՖԱ-ն ստեղծել է լրացուցիչ տրանսֆերային պատուհան, որը բաց կլինի հունիսի 1-ից 10-ը: The Sun-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է բավարարել «Լիվերպուլի» պահանջը և հունիսի սկզբին վճարել 1 միլիոն եվրո Տրենտի տրանսֆերի համար:

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» ակադեմիայի սան է։ 26-ամյա ֆուտբոլիստը «լիվերպուլի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 351 խաղ, խփել 23 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում։