«Ռեալը» սահմանել է Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը

«Ռեալ Մադրիդը» դիտարկում է այս ամռանը թիմի հարձակվող Ռոդրիգոյին վաճառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայիններ» թիմը բրազիլացի ֆուտբոլիստի համար մեկնարկային գին է սահմանել 100 միլիոն եվրո։

Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»։

Ընդգծվում է, որ 24-ամյա հարձակվողը ցանկանում է զրույց ունենալ Խաբի Ալոնսոյի հետ, ով, ինչպես սպասվում է, ամռանը կստանձնի «Ռեալ Մադրիդը», որպեսզի պարզի նրա դերը թիմում, որից հետո որոշում կկայացվի։

Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։