«Ռեալ Մադրիդը» կարող է «Մանչեսթեր Յունայթեդին» ներգրավել «Բենֆիկայի» պաշտպանի գործարքում

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալվարո Կարերասով և կարող է դիմել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ նրան ավելի լավ գնով ձեռք բերելու նպատակով։ Այս մասին հայտնում է AS-ը։

Իսպանացի ֆուտբոլիստը պորտուգալական ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» անցյալ ամռանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի պայմանագրում ներառված է 50 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։ Սակայն «Կարմիր սատանաների» համար այս գումարը կազմում է 18 միլիոն եվրո։ «Ռեալ Մադրիդը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից պաշտպանի հրաժարագնի կետը 18 միլիոն եվրոյով ակտիվացնելու հնարավորությունը։

Այս մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել չորս գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։