«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Oլե Գունար Սուլշերը խոսել է ակումբի ներկայիս իրավիճակի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդը» իմ ընտանիքն է և միշտ կմնա իմ մի մասը։ Ինձ համար դժվար է դիտել նրա պայքարը։ Հեշտ չէ նայել լիգայի աղյուսակին հանգստյան օրերից հետո», – նրա խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 39 միավորով զբաղեցնում է տասնհինգերորդ տեղը և գրեթե ապահովել է իր տեղը Եվրոպա լիգայի եզրափակչում՝ առաջին կիսաեզրափակիչում «Ատլետիկի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակ տանելուց հետո։
Սոիլշերը «Կարմիր սատանաների» կազմում խաղացել է 1996-ից 2007 թվականներին։ Հետագայում նա դարձավ նույն թիմի գլխավոր մարզիչը, իսկ այժմ աշխատում է թուրքական «Բեշիկթաշում»։