«Ատլետիկ» հարձակվող Նիկո Ուիլյամսը խոսել է իր ընկերոջ` «Բարսելոնայի» խաղացող Լամին Յամալի մասին։ Նիկոն դիտել է Յամալի վերջին խաղերը «Ռեալի» և «Ինտերի» դեմ։
«Անկեղծ ասած՝ ես այնքան լավը չեմ, որքան այդ անպետքը, նա հիանալի խաղ անցկացրեց, ես դիտեցի։ Ես խոսեցի նրա հետ և շատ ուրախ եմ նրա համար», – ասել է Ուիլյամսը DAZN-ին։
«Բարսելոնայի» հաջորդ խաղը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում երեքշաբթի՝ մայիսի 6-ին, կանցկացնի «Ինտերի» դեմ։