«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է այս ամռանը ուժեղացնել թիմի կազմը։ Վերջին շաբաթներին «Կարմիր սատանաները» ակտիվորեն հետաքրքրված են «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյով։
Ինչպես հայտնում է Fichajesը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել 24-ամյա Ռոդրիգոյի համար։ Մանկունիացիները ցանկանում են աստղային բրազիլացուն դարձնել իրենց սպորտային նախագծի նոր դեմքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրիգոն դիտարկում է լքել մադրիդյան թիմը, քանի որ նա գտնվում է ակումբի մյուս աստղերի ստվերում։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն անցկացրել է 50 խաղ, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։