Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։ Անցյալ ամիս 17-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը խաղ, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Յամալի թիմակից Ռաֆինյան IFFHS-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղում է։ Երրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։