«Յուվենտուսը» մոտ է թիմի կիսապաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ամերիկացին բանավոր համաձայնության է եկել թուրինյան ակումբի հետ՝ պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու վերաբերյալ։

Մաքքենին այս մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։