«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին բացատրել է, թե ինչու է սուլել մրցավար Դեյվիդ Ուեբի սուլիչով Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Լեսթերի» և «Սաութհեմփթոնի» միջև (2:0) խաղի ժամանակ։
Շաբաթ օրը Լեսթերում կայացած խաղի առաջին խաղակեսում մրցավար Դեյվիդ Ուեբը դեմքին հարված ստացավ և հայտնվեց խոտածածկույթին՝ չկարողանալով ազդանշան տալ խաղի դադարեցման մասին։ Վարդին վազեց նրա մոտ և սուլիչի օգնությամբ ընդհատեց խաղը։ Հետագայում Ուեբը չկարողացավ շարունակել մրցավարությունը և նրան փոխարինեց պահեստային մրցավար։
«Ես տեսա, թե ինչպես է «Սաութհեմփթոնը» կտրում ձախ թևը։ «Երբ մրցավարը պառկած էր, մտածեցի, որ սուլիչով կդադարեցնեմ խաղը», – Վարդիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։