Հայտնի է, թե երբ Կառլո Անչելոտտին կհայտարարի «Ռեալից» հեռանալու մասին

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մայիսի վերջին շաբաթում կհայտարարի «Արքայական» ակումբից հեռանալու մասին։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը կհայտարարի նաև Բրազիլիայի ազգային հավաքականը գլխավորելու իր որոշման մասին։

Ընդգծվում է, որ նույն ժամանակ Խաբի Ալոնսոն, ով ներկայումս գլխավորում է «Բայերը», կհայտարարի «Ռեալում» իր նշանակման մասին։

Հիշեցնենք, որ Անչելոտտին վերադարձավ «Արքայական» ակումբ 2021 թվականի ամռանը։ Մինչ այդ նա գլխավորել է «Լոս Բլանկոսը» 2013-ից 2015 թվականներին։ Նրա գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» երեք անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգան, ինչպես նաև երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի գավաթը։

Իտալացի մասնագետի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։