Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, թե որ դարպասապահը կխաղա «Ինտերի» և «Ռեալ Մադրիդի» դեմ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է այն մասին, թե որ դարպասապահը կխաղա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերի» հետ, ինչպես նաև Լա Լիգայի 35-րդ տուրի խաղում «Ռեալ Մադրիդի» հետ։

«Ես ուրախ եմ, որ Տեր Շտեգենը վերադարձել է և կրկին հասանելի է։ Այնուամենայնիվ, Շչեսնին կխաղա Չեմպիոնների Լիգայում «Ինտերի» դեմ, ապա՝ «Ռեալ Մադրիդի» դեմ։ Դա արդեն որոշված ​​գործ է», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։