«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի խաղում «Վալյադոլիդի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1)։
«Նպատակը երեք միավոր վաստակելն էր, այնպես որ ես գոհ եմ հաղթանակից, չնայած մեզ համար հեշտ չէր։
Երբ այդքան շատ փոփոխություններ ես կատարում կազմումդ, դա դժվար է դառնում։ Բայց ես հավատում եմ իմ խաղացողներին։ Նրանք իրենց ամբողջ ուժը տվեցին, և այսօր այս իրավիճակում խաղալը հեշտ չէր։ Սխալներ կային, բայց վերջում մենք հաղթանակ տարանք», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝