Ֆրանչեսկո Ֆարիոլին կարող է աշխատանքի անցնել Անգլիայում

«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլին գրավել է այլ ակումբների ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա թեկնածությունով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ։

36-ամյա Ֆարիոլին «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։ Պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար։

«Այաքսը» Հոլանդիայի առաջնությունում առաջինն է՝ 31 խաղում վաստակած 74 միավորով։