BUNDESLIGA. «Ֆրայբուրգը» և «Բայերը» չպարզեցին հաղթողին

Բունդեսլիգայի 32-րդ տուրի «Ֆրայբուրգ» – «Բայեր» հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով:

Խաղի հաշիվը 44-րդ րոպեին բացեց Մաքսիմիլյան Էգեշտայնը, իսկ 48-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Պիերո Էնկապյեն՝ խաղի հաշիվը դարձնելով 2-0։ 82-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ Ջոնաթան Տան ավելացրաց 3-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը։

Արդյունքում Մյունխենի «Բավարիան» գործնականում հռչակվեց Բունդեսլիգայի 2024-2025 մրցաշրջանի չեմպիոն, քանի որ «Բավարիան» տեսականորեն արդեն անհասանելի է երկրորդ տեղում ընթացող «Բայերի» համար։

Standings provided by Sofascore