Բենժամեն Պավարը կարող է մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին

«Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարը շուտով կվերադառնա խաղադաշտ։ Ֆրանսիացին բաց թողեց «Ներաձուրիի» վերջին երկու խաղերը՝ «Վերոնայի» (1-0) և «Բարսելոնայի» (3-3) դեմ։

Սիմոնե Ինձագիի օգնական Մասիմիլիանո Ֆարիսի խոսքով՝ խաղացողը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում, որը կկայանա մայիսի 6-ին։

«Պավարը մեզ ասել է, որ պատրաստ է երեքշաբթի օրը խաղալ «Բարսելոնայի» դեմ։ Մենք ուշադիր կհետևենք իրավիճակին և որոշում կկայացնենք խաղի մեկնարկից առաջ», – Ֆարիսի խոսքերն է մեջբերում «Ինտերի» մամուլի ծառայությունը։

«Ինտերի» և «Բարսելոնայի» միջև խաղը կկայանա «Սան Սիրոում», մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։