Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Բարիս Յիլմազը կարող է լքել թիմը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Fotomac-ը։
24-ամյա խաղացողը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Յիլմազի ծառայություններով հետաքրքրված են «Ասթոն Վիլան» և «Վեսթ Հեմը» ինչպես նաև Սերիա Ա-ից «Նապոլին»։
«Գալաթասարայը» հայտարարել է, որ խաղացողի համար ցանկանում է 35 միլիոն եվրո, սակայն մինչ այժմ ոչ ոք չի կարողացել առաջարկել 25-ից ավելի։ Այս մրցաշրջանում Յիլմազը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 խաղի, խփել 12 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։