Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Արսենալը» տանը ընդունեց «Բորնմութին» և պարտվեց 1-2 հաշվով։
Խաղի հաշիվը բացեցին տանտերերը, սակայն, ի վերջո, չկարողացան պահպանել առավելությունը։
Ինչպես հայտնում է Opta-ն, «Արսենալը» 21 միավոր է կորցրել այն խաղերում, որոնցում այս մրցաշրջանում առաջինն է բացել խաղի հաշիվը Պրեմիեր Լիգայում։ Սա ակումբի 2019/20 մրցաշրջանում գրանցած ամենավատ արդյունքի կրկնությունն է մրցաշարում։