«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը պատմել է, որ Յուրգեն Կլոպը շնորհավորել է իրեն Պրեմիեր Լիգայի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։
«Ամենահայտնի մարդը, ով ինձ հաղորդագրություն է ուղարկել։ Կարծում եմ՝ դա Յուրգեն Կլոպն էր։ Ի՞նչ ասաց նա։ Նա շնորհավորեց ինձ և ասաց, որ հիմա ես գիտեմ, որ այս ակումբը յուրահատուկ է, և որ ես նրա պատմության մի մասն եմ։ Նա շատ ուրախ էր երկրպագուների և ակումբի համար», – Սլոտի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հոլանդացի մասնագետը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսի 20-ին՝ փոխարինելով Յուրգեն Կլոպին, ով թիմը գլխավորում էր 2015 թվականից և հեռացավ իր սեփական խնդրանքով։