«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը՝ 45-ամյա մասնագետը «Ալ-Հիլալը» գլխավորելու թեկնածուների ցանկում է։
Ավելի վաղ սաուդյան ակումբը հայտարարել էր գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ պայմանագրի խզման մասին։
Չավին գործազուրկ է 2024 թվականի հունիսից՝ «Բարսելոնայից» հեռանալուց հետո։