Խաբի Ալոնսոն բարձր է գնահատում Արդա Գյուլերի որակները

Խաբի Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը՝ փոխարինելով Կառլո Անչելոտտիին։ AS-ի փոխանցմամբ, Ալոնսոն բարձր է գնահատում Արդա Գյուլերի խաղը։ Նա նույնիսկ անցած ամառ ցանկացել է նրան հրավիրել «Բայեր»։

Սպասվում է, որ Ալոնսոյի գլխավորությամբ Գյուլերը «Ռեալում» ավելի շատ խաղաժամանակ կստանա։ Այս մրցաշրջանում թուրք կիսապաշտպանը մասնակցել է 37 խաղի, խփել է 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Սակայն խաղադաշտում անցկացրել է ընդամենը 1388 րոպե՝ միջինը 37 րոպե յուրաքանչյուր խաղում։

Այս պահին «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է։